Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1-ին հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Գրիգոր Ղազարյանի» ներկայացրած հայտը և N 34124 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Գրիգոր Ղազարյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1363599) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փ. 225/1 հասցեում գտնվող 60 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի հուլիսից նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում։
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: