Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է` 1.Նոր Հաճըն համայնքի<< Նոր Հաճընի համայնքապետարանի մշակույթի տուն» և <<Նոր Գեղիի Ց. Մ. Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությաների դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանել վարձակալական վճար մեկ օրվա համար` 70000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ: 1) Համայնքային, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումների համար << Նոր Հաճընի համայնքապետարանի մշակույթի տուն» և <<Նոր Գեղիի Ց. Մ. Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությաների դահլիճները դահլիճները տրամադրել անվճար:
2.Նոր Հաճըն համայնքի Արգել, Քանաքեռավան գյուղերի մշակույթի տների դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանել վարձակալական վճար մեկ օրվա համար` 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ: 1) Համայնքային, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումների համար Նոր Հաճըն համայնքի Արգել, Քանաքեռավան գյուղերի մշակույթի տների դահլիճները տրամադրել անվճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |