Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով, որ Նոր Հաճըն համայնքում գտնվող բնակելի տունը և քարե պարիսպը կառուցվել են 1993 թվականին, որի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել՝ հիմք ընդունելով Հասմիկ Ժորայի Դավթյանի դիմումը՝ (ծնված՝ 10.09.1963 թ.) որոշում եմ՝
1.Վերականգնել Նոր Հաճըն համայնքի, Շաս սյուր Ռոնի փողոցի, թիվ 17 հասցեի, բնակելի տան և քարե պարիսպի՝ դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 97.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ Հասմիկ Ժորայի Դավթյանի սեփականության իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.0097 հա մակերեսով հողամասի և դրանց վրա գտնվող 41.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան և 1.56 քառակուսի մետր մակերեսով քարե պարիսպի նկատմամբ։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հասմիկ Ժորայի Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: