Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի Բաղադրիչ 2-ին (այսուհետ՝ Ծրագիր) մասնակցելու նպատակով, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1. Ծրագրին մասնակցելու նպատակով դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Նոր Հաճըն միավորված համայնքի համար առաջնահերթ խնդիր հանդիսացող ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման առաջարկով։ 2. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում՝ ծրագրի պահանջներին համապատասխան։ 3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։ 4. Հաստատել ծրագրին մասնակցելու համար նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։ 5. Հանձնարարել նախաձեռնող խմբին պատրաստել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելծրագրին մասնակցելու վերաբերյալ առաջարկը։ 6. Սահմանել, որ վերականգնված են են թակառուցվածքը չի կարող օտարվել, սեփականաշնորհվել կամ օգտագործվել այլ նպատակներով՝ Ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |