Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
1. Նոր Հաճըն համայնքում գտնվող Մոլոտ Հովհաննեսի Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին / կադ․ ծածկ․ 07-006-0054-0020/ տրամադրել հասցե.
1.1 ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, Հարավարևելյան թաղամասի 5-րդ փողոց, 1 բնակելի տուն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: