Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Գեղամ Թանանյան»-ի ներկայացրած հայտը և N 32234, 32223 վճարման անդորրագրերրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Գեղամ Թանանյան»-ին (վկայական` 80.1013613) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Չարենցի 15/15 հասցեում գտնվող 32 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1)ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2)ծխախոտային արտադրատեսակների վաճառք.
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: