Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> 2019 թվականի նոյեմբերի 19-ի 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ,որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի ապրիլի 5-ի N05042024-07-0153վկայական) Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ Թևոսյան փողոց 115/1 հասցեում գտնվող 88,05քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 07-048-0058-0117 կադաստրային ծածկագրով 0.01105 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ռուսլան Սլավիկի Բաբասյանին:
2.Ընդունել իգիտություն, որ`
1)շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1)տնտեսական շինության մեկ քառակուսի մետրի համար` 3938 (երեք հազար ինը հարյուր երեսունութ) դրամ
3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4442 (չորս հազար չորս հարյուր քառասուներկու) դրամ:
4. Ռուսլան Սլավիկի Բաբասյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին` 346750 (երեք հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր հիսուն) դրամ` շինությունների գինը.
2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 490850 (չորս հարյուր իննսուն հազար ութ հարյուր հիսուն) դրամ՝ հողամասի գինը.
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռուսլան Սլավիկի Բաբասյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուսլան Սլավիկի Բաբասյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: