Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով Արմեն Ժորայի Հակոբյանի դիմումը՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Արմեն Ժորայի Հակոբյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-047-0202-0119 կադաստրային ծածկագրով 0,148հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |