Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 850
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2025 թվականի N 850

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության 2019թ․ նոյեմբերի 19-ի N 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ հունիսի 04-ի N 1023-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով , հիմք ընդունելով սեփականատեր Մհեր Ալեքսանյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չեն կառուցված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն կառուցված քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Մհեր Կոլյայի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քանաքեռավան, Արագիլ ԱՍԿ թաղամասի 1-ին փողոց, 15 հասցեում գտնվող՝ 07-064-0406-0020 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված արտաքին չափերով 173,7 քմ բնակելի տունը, 6,53 քմ սանհանգույցը և 4,08 քմ պարիսպը ճանաչել օրինական (Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20233BMWEM) և որպես օրինականացման վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102221)՝ բնակելի տան համար՝ 173,7 քմ x 1969 դրամ = 342020 դրամ /երեք հարյուր քառասուներկու հազար քսան/ դրամ։ սանհանգույցի և պարսպի համար՝ 10,61 քմ x 1182 դրամ =12550 դրամ /տասներկու հազար հինգ հարյուր հիսուն / դրամ։ Ընդհանուր օրինականացման վճար դրամ 354570 դրամ / չորս հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր տասը/ դրամ։ 2․ Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը 60 օրվա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner