Ղեկավարվելով 2019թվականի նոյեմբերի 19-ի N225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման պահանջներով՝ հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամանվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չիառաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Վահան Ազատարարի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքում Արգել գյուղում 1-ին փողոց1-ին փակուղիթիվ 5 հասցեի 0,05հա մակերեսով 07-014-0128-0008 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 58.03քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 5.04քմ ծածկոցը համարելօրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ հաշվառում 2023CHHBXH):
2. Վահան Ազատարարի Ավագյանը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 86830/ութսունվեց հազար ութ հարյուր երեսուն/ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից: