՝Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով Արտյոմ Էռնեստի Ղազարյանի դիմումը՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Արտյոմ Էռնեստի Ղազարյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-064-0339-0003 կադաստրային ծածկագրով 0,55805հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |