Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և համաձայն սեփականատիրոջ դիմումի.Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Տարոն Մերուժանի Հովհաննիսյանին պատկանող 07-048-0423-0015 կադաստրային ծածկագրով 0.1734հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |