Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ Ջուլիետտա Մանուկյանի ներկայացրած հայտը և N122181, N1230 վճարման հանձնարարագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 80.110․1050902) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փ. թիվ 9 հասցեում գտնվող, 4 քառակուսի մետր և 5,6 քառակուսի մետր մակերեսով հիմնական շինության վրա 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում տեղադրելու.
1) այլ արտաքին գովազդ,
2) թունդ ալկոհոլային արտադրանքի արտաքին գովազդ:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: