Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով <<Կոտայք>> Ջրօգտագործողների ընկերության <<Նաիրի>> տեղամասի պետ Գ. Օսիպյանի գրությունը, համայնքի զոհվածների ընտանիքների ոռոգման ջրի պարտքացուցակի վերաբերյալ, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է` 1.Նոր Հաճըն համայնքի բյուջեի գործառնական դասակարգման 1.6.1 <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> հատվածի տնտեսագիտական դասակարգման 4819 <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածից << Կոտայք >> ՋՕԸ - ի << Նաիրի >> տեղամասի համայնքների զոհվածների ընտանիքների ոռոգման ջրի պարտքը վճարելու համար հատկացնել 329033 դրամ դրամական նվիրատվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: |