Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 1 հավելվածը, «ԻՄԻՋ Մ. Գ.» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և վճարման հանձնարարագիրը` որոշում եմ
1. Տալ թույլտվություն «ԻՄԻՋ Մ. Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 29.110.02216) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փ. (Հ5-Հ6 խաչմերուկ) ԱԲ կողմում 36 քառակուսի մետր տարածքով այլ արտաքին գովազդ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում տեղադրելու համար:
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: