Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1 հավելվածը, «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը և N 1596548300 վճարման հանձնարարականը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ին (պետական հաշվառման համար՝ № 286.120.1110041) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան 15/15 հասցեում 2025 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում այլ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ 4.36 քմ:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: