Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
1. Նոր Հաճըն համայնքում Քանաքեռավան գյուղում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 07-064-0036-0030-ից կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ ըստ բաժանման սխեմայի.
1.1 Առանձնացվող հատված 1 –0,08947 հա, ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քանաքեռավան, Հայ Արիներ թաղամաս, 3 շինություն
1.2 Առանձնացվող հատված 2 – 14,91053 հա, ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քանաքեռավան, Հայ Արիներ թաղամաս, 3/1 հողամաս
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: