Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով <<Թաբա Էլեկտրոնիկ>> ՍՊԸ-ի դիմումը՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել <<Թաբա Էլեկտրոնիկ>> ՍՊԸ-ի՝ ի դմես տնօրեն Հարություն Մելիք-Աղաջանյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-048-0207-0065 կադաստրային ծածկագրով 0,1 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |