Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի ներկայացրած հայտը և N 549890951,514170193, 225246083 վճարման հանձնարարականները` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ին (պետական հաշվառման համար՝ № 286.120.01091) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Չարենցի 18/31 հասցեում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում այլ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ 7.56 քմ:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: