Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածների դրույթներով` Նոր Հաճըն համայնքի ավագանին` որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 28-ի առաջին նստաշրջանի հերթական թիվ 3 նիստի հետևյալ օրակարգը
1. «Քար և Ավազ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման (ընդերքօգտագործման) թույլտվության իրավունքի ժամկետի երկարաձգման նախնական համաձայնություն տարամադրելու մասին
2.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
3. 2025 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարվող Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ցանկը հաստատելու մասին
4. Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին
5. Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին
6. Նոր Հաճըն համայնքի ավագանու 1- ին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին