Ղեկավարվելով 2019թվականի նոյեմբերի 19-ի N225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման պահանջներով՝ հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամանվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չիառաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Արամ Ազատարարի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքում Արգել գյուղում 1-ին փողոց1-ին փակուղիթիվ 3/1 հասցեի 0,06հա մակերեսով 07-014-0128-0007 /ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 143,87քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 5,92քմ պարիսպը համարելօրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ հաշվառում 2023VRUVFN):
2.Արամ Ազատարարի Ավագյանը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 209650 /երկու հարյուր իննը հազար վեց հարյուր հիսուն/ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից: