Համաձայն <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի Պարգևաշեն 4-րդ թաղամասի 1-ին փողոցի 1-ին տան բնակչուհի Կարինե Էդուարդի Ավագյանի դիմումը, հաշվի առնելով Նոր Հաճընի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 13-ի թիվ 04 նիստի արձանագրությունը, որոշում եմ.
1. Թույլատրել Կարինե Էդուարդի Ավագյանին կնքելու իր անչափահաս երեխա՝ Հայկ Վախթանգի Մարգարյանին /ծնված՝ 19.08.2014թ/, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նոր Հաճըն համայնքի Իսահակյան փողոց, 2-րդ շենք, բնակարան 11 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ երեխային պատկանող ¼ բաժնեմասի օտարման գործարք /վկայական N14032025-07-0100/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինե Էդուարդի Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: