Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 427
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2025 թվականի N 427

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, Հայաստանի Հանրապետության 2019թ նոյեմբերի 19-ի N 225-Ն օրենքով, հաշվի առնելով «Լուսագանձ» ՍՊԸ-Ի տնօրենի կողմից 27.02.2025թ․ տրված եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, այն հանգամանքը, որ ինքնակամ իրականացված կառույցը և բացվածքները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինքնակամ ձևափոխումն իրականացված չէ աստիճանավանդակների կամ շենքի արտաքին պատերի հաշվին, չեն փոխվել կրող կոնստրուկցիաներն ու սեփականատերերի բաժնային սեփականությունը, հիմք ընդունելով սեփականատերերի դիմումը՝ որոշում եմ.

1.Միքաել Մնացականի, Շողիկ Ռոստամի, Գևորգ Միքաելի, Կարեն Միքաելի Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք սեփականության վկայական 21032024-07-0060) Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի, 70 շենքի թիվ 15 բնակարանին կից ինքնակամ իրականացված 17,45քմ արտաքին մակերեսով կառույցը, ինչպես նաև ներքին ձևափոխությունները համարել օրինական /հիմք սեփականության վկայական 21032024-07-0060/ 2. Սահմանել, որ օրինական են ճանաչվում նաև սույն որոշման 1-ին կետում նշված շենքում առկա, շենքի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից իրականացված բոլոր ինքնակամ կառույցները: 3. Շինությունների զբաղեցրած հողամասն անհատույց` բաժնային սեփականության իրավունքով, փոխանցել Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի, 70 շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին: 4. Միքաել Մնացականի, Շողիկ Ռոստամի, Գևորգ Միքաելի, Կարեն Միքաելի Սարգսյանները պարտավոր են ինքնակամ իրականացրած շինության օրինականացման համար Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 10310 /տաս հազար երեք հարյուր տաս) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner