Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, «Ալվարդ Ղազարյան Լենդրուշի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը և N 2881 վճարման անդորրագիրը` որոշում եմ
1. «Ալվարդ Ղազարյան Լենդրուշի» անհատ ձեռնարկատիրոջը (պետական հաշվառման համար՝ 42.978644) տալ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գետամեջ գյուղի Աբովյան-Նոր Հաճըն մայրուղի 1 հասցեում գտնվող 66 քառակուսի մետր մակերեսով հանրային սննդի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների իրացման թույլտվություն։
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: