Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր Հայկ Բաբայանի ներկայացրած հայտը և N 92616109 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր << Հայկ Բաբայանին >> (պետական հաշվառման համար՝ 80․1035005) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի 11 փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 50 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2023 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք․
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: