Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 2 փողոցի 1- ին նրբանցք 1 հասցեում գտնվող անշարժ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն գույքը (կադ. ծածկագիր՝ 07-047-0014-0001) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի « Նոր Արտամետի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։
2. Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
3. Հանձնարարել Նոր Հաճըն համայնքի « Նոր Արտամետի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել որոշման կատարումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։