Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
1. Նոր Հաճըն համայնքում Թեղենիք գյուղում Վաչագան Ռաֆիկի Հովհաննեսյանին և Նիկոլայ Հմայակի Պողոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 07-032-0124-0101 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ ըստ բաժանման սխեմայի.
1.1 Առանձնացվող հատված 1 – 0,06հա, ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Թեղենիք, 6-րդ փողոց, 2-րդ փակուղի, 2 հողամաս
1.2 Առանձնացվող հատված 2 – 0,06հա, ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Թեղենիք, 6-րդ փողոց, 2-րդ փակուղի, 2/1 հողամաս
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: