Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Մելինե Արսենյանի» ներկայացրած հայտը և N 3309վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Մելինե Ջոնիկի Արսենյանին» (պետական հաշվառման համար՝ 80.743190) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղի 1-ին փողոցի թիվ 43 հասցեում գտնվող 56 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի չորորդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: