Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Դավիթ Դավթյանի»-ի ներկայացրած հայտը և N 31428, 31429 վճարման անդորրագրերը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Դավիթ Դավթյան»-ին (պետական հաշվառման համար՝ 80.1190199) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գայի 1/45 հասցեում գտնվող 35 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտի արտադրանքի վաճառք.
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: