Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստատված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով սեփականատիրոջ դիմումը, որոշում եմ․
1. Քաղաքացի Մանիկ Մհերի Մովսեսյանի սեփականություն հանդիսացող 07-046-0147-0013 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,05հա մակերեսով հողամասի /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ խաղող հողամաս/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝
0,05 հա խաղող հողամասի համար՝ 1257250 /մեկ միլիոն երկու հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր հիսուն/ դրամ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։