Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 5-ի թիվ 1/փ-153 եզրակացությունը ՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան համայնքային սեփականություն հանդիսացող 07-048-0430-0007 կադաստրային ծածկագրով 3,4025 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նշանակությունը փոփոխել էներգետիկայի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների հողեր: |