Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և համաձայն սեփականատիրոջ դիմումի.Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Հարություն Լևոնի Հարությունյանին պատկանող 07-047-0101-0029 կադաստրային ծածկագրով 0.38հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |