Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, «Քոուլ Շայն» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և N 251016094872000, 251016095141000 վճարման հանձնարարակաները` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «Քոուլ Շայն» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ N80.110.01121) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Չարենցի 9/1 հասցեի տարածքում գտնվող 420 քմ. ընդհանուր մակերես ունեցող հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում հրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք.
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: