Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, «1000+1 ՇԻՆ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և N 7118 վճարմանանդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն «1000+1 ՇԻՆ» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ 80․110.1389252) Կոտայքի արզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի 13 փողոցի 13/4 հասցեում գտնվող 50 քառակուսի մետր մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու.
1) Տեխնիկական հեղուկների վաճառք
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժն իպետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: