Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Սլավիկ Հարությունյանի» ներկայացրած հայտը և N 6608 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Սլավիկ Հարությունյանին» (պետական հաշվառման համար՝ 80.880486) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Բաղրամյան փ. 1-ին փկղ․ թիվ 1 հասցեում գտնվող, 82 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: