Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
Յանա Վեյլանդի, Իլոնա Վեյլանդի Ավդալյաններին և Ելենա Արմենակի Ակունցին համտեղ սեփականության իրավունքով պատկանող 07-064-0048-0079 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0․04955 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տալ հետևյալ հասցեն` Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քանաքեռավան, Զովունի ԱՍԿ թաղամասի 2-րդ փողոց, 19 հողամաս։