Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2-րդ հավելվածը, «Մարութա մարկետ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Կնյազյանի ներկայացրած հայտը և վճարման հանձնարարագրերը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «Մարութա մարկետ» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ 80.110.1313824)Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ֆ․ Թևոսյան փ. թիվ 112 հասցեում գտնվող, 100 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: