|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 սեպտեմբերի 2023 թվականի N 81_Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29 կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 67-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն քաղաքի գլխավոր հատակագծում կատարել համապատասխան փոփոխություններ՝ «ՄՈՒՐԱԴ ՄԻՐԶՈՅԱՆ ԴԱՅՄՈՆԴ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 07-006-0013-0195 կադաստրային ծածկագրով 0,21 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։ |
Կողմ -13 ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՐԱՄՅԱՆ ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՎՄԱՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(838.13 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|