Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1004-Ն որոշմամբ, հիմք ընդունելով, որ Նոր Հաճըն համայնքում գտնվող բնակելի տունը և շինությունները կառուցվել են 1995 և 1998 թվականներին, որոնց նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել՝ հիմք ընդունելով Աշոտ Անուշավանի Մարտիրոսյանի դիմումը՝ (ծնված՝ 01.01.1957 թ.) որոշում եմ՝
1.Վերականգնել Նոր Հաճըն համայնքի, Պարգևաշեն 3-րդ թաղամասի, 1-ին փողոցի, թիվ 80 հասցեի բնակելի տան, ծածկոցի, սանհանգույցի, ավտոտնակի և պարիսպի՝ դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 232.6 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ Աշոտ Անուշավանի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.02326 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 102.75 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան, 14.97 քառակուսի մետր մակերեսով ծածկոցի, 3.68 քառակուսի մետր արտաքին մակերեսով սանհանգույցի, 25.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակի և 7.38 քառակուսի մետր մակերեսով պարիսպի նկատմամբ։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Անուշավանի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: