Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստատված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Վահագն Սերյոժայի Սարգսյանի դիմումը`որոշում եմ
1. Քաղաքացի Վահագն Սերյոժայի Սարգսյանի սեփականություն հանդիսացող 07-064-0353-0530 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ վարելահող հողամաս/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 2202650 / երկու միլիոն երկու հարյուր երկու հազար վեց հարյուր հիսուն/ դրամ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։