Նոր Հաճն համայնքի ղեկավարին է դիմել <<Լիլիթ և Սյուզի>> ՍՊԸ-ի տնօրենը, Նոր Հաճն համայնքի Ս. Ջուլֆյան 2 թաղամասի 3-րդ փողոցի թիվ 24/2 հասցեի, իր սեփականությունը հանդիսացող 1458.2.0 քմ կառուցապատված հողամասին կից գտնվող /Ս.Ջուլֆյան 2 թաղամասի 3-րդ փողոց թիվ 24/2 հողամաս հասցեի / 116.6 քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: 116.6 քմ հողամասը չի համարվում Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով,Նոր Հաճն համայնքի ավագանին` որոշում է. 1. Տալ համաձայնություն Նոր Հաճն համայնքի 07-006-0013-0200 ծածկագրի տակ գտնվող Ս.Ջուլֆյան 2 թաղամաս 3-րդ փողոց թիվ 24/2 հասցեի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 796880 /յոթ հարյուր ինսունվեց հազար ութ հարյուր ութանասուն/ դրամ արժեքով, <<Լիլիթ և Սյուզի>> ՍՊԸ-ին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |