Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածների դրույթներով` Նոր Հաճըն համայնքի ավագանին` որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 22-ի առաջին նստաշրջանի հերթական թիվ 3 նիստի հետևյալ օրակարգը.
1.Նոր Հաճըն համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
2.Կոտայքի թեմի առաջնորդարանին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
4.Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
5.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին
6.Նոր Հաճըն համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրելու մասին
7. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
8. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին :
10. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
11.Նոր Հաճըն համայնքի սուբվենցիայի ծրագրային հայտերին հավանություն տալու մասին:
12.Հաճըն պարային անսամբլ մշակութային բարեգործական հիմնադրամին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին
13. Նոր Հաճըն համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: