Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 47-րդ և 48-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2024 թվականի փետրվարի 12- ի N 01/06/01164-2024 գրությունը որոշում եմ.
1. Հայաստանի պատանիների շախմատի առաջնությանը մասնակցելու համար,ս/թ փետրվարի 24-ից մարտի 03-ը կայանալիք Կոտայքի մարզի պատանիների շախմատի առաջնությանը Նոր Հաճըն համայնքի մասնակիցների տրանսպորտային ծախսերը հոգալու համար համայնքի 2024 թվականի բյուջեի գործառնական դասակարգման 08.1.1 <Սպորտային միջոցառումների կազմակերպում>> ծախսերի տնտեսագիտական դասկարգման 4229 < Այլ տրանսպորտային ծախսեր > հոդվածից հատկացնել 54000 դրամ :
2. Հանձնարարել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին ապահովել ֆինանսավորումը` ըստ հաստատված նախահաշվի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Ա. Սմբատյանի վրա:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: