Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 1 հավելվածը, «ԻՄԻՋ Մ. Գ.» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և N 825265783, 1268738848 վճարման հանձնարարականները` որոշում եմ
1. Տալ թույլտվություն «ԻՄԻՋ Մ. Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 29.110.02216) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Շահումյան-Չարենց խաչմերուկ, ԱԲ կողմ, հասցեում 2024 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում այլ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ 36 քմ:
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: