Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզպետի 2025 թվականի ապրիլի 07-ի 01 /08/03155-2025 գրությունը՝ որոշում եմ.
1.2025 թվականի ապրիլի 26-ին Նոր Հաճըն համայնքի տարածքում անցկացնել շաբաթօրյակ:
2.Շաբաթօրյակը անցկացնելու աշխատանքները համակարգելու, վերահսկելու և արդյունքները ամփոփելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
2.1. Ա.Սմբատյան-հանձնաժողովի նախագահ,Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
2.2. Գ.Հալլաբյան-հանձնաժողովի անդամ, Քաղաքաշինության, հողաշինության և գյուղատնտեսության բաժնի պետ
2.3 Ա. Խաչատրյան -հանձնաժողովի անդամ, <Նոր Հաճընի համայնքապետարանի Բարեկարգման և կանաչապատման>ՀՈԱԿ-ի տնօրեն
3.Համայնքի տարածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, ընկերությունների և տնտեսվարող այլ սուբյեկտների ղեկավարներին` շաբաթօրյակի ընթացքում մաքրել, բարեկարգել, կանաչապատել իրենց տարածքները և շրջակայքը:
4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա.Սմբատյանին լուսաբանել շաբաթօրյակի աշխատանքների ընթացքը :
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: