Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի N 88 որոշմամբ ՝ որոշում եմ.
1. Փոփոխել Վահան Արթուրի Մկրտչյանին սեփականության / վկայական՝ 25102022-07-0140/ իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքի, Քանաքեռավան գյուղի, 07-064-0139-0039 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, 0.103659 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը՝ որպես բնակելի կառուցապատման հողամասի:
2. Փոփոխել Վահան Արթուրի Մկրտչյանին սեփականություն հանդիսացող անշարժ գույքի՝ 433.6 քառակաուսի մետր մակերեսով գրասենյակի գործառնական նշանակությունը՝ բնակելի տան, 18.75 քառակաուսի մետր մակերեսով պարիսպը համարել բնակելի :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Արթուրի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: