Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 538
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2025 թվականի N 538

ՄԱՐՏԻ 30-ԻՆ՝ ՔԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով մասնագիտական առաջարկությունը` որոշում եմ.

1. Մարտի 30-ի` կանանց միամսյակին նվիրված համայնքային միջոցառման կազմակերպման և անցկացման համար համայնքի 2025 թվականի բյուջեի գործառական դասակարգման 8.2.4 <Մշակութային միջոցառումների իրականացում> հատվածի 4269 <Հատուկ նպատակային այլ նյութեր> հոդվածից հատկացնել 89998.5 դրամ:

 2. Հանձնարարել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս.Բադալյանին ապահովել ֆինանսավորումը ` ըստ հաստատված նախահաշվի:

 3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորրտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ` Գ.Կարապետյանի վրա:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 23

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner