Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 01.02.2023թ. թիվ 3 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Արամ Դավթյանի դիմումը և վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, Նոր Հաճըն համայնքի Արգել գյուղում գտնվող 07-014-0018-0022 կադաստրային ծածկագրով 0.2884հա գյուղատնտեսական հողերից 0.05197հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |