Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1 հավելվածը, «ԱՎԴՈՅԱՆՆԵՐ» ՍՊԸԸ-ի ներկայացրած հայտը և վճարման հանձնարարականները` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն «ԱՎԴՈՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համար՝ № 80.00978) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Տոռոզյան 6/1 հասցեում 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այլ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ 13.5 քմ:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: