Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն Նոր Հաճընի համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում , Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի կոյուղագծի կառուցում, Նոր Հաճըն համայնքի Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Գետամեջ գյուղերի գիշերային լուսավորության անցկացում, Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան , Նոր Գեղի գյուղերի Արվեստ դպրոցների վերանորոգում,Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն, Քարաշամբ գյուղերի մշակույթի տների վերանորոգում, Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան, Քարաշամբ, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Արգել գյուղերի գազաֆիկացման անցկացում, <<Նոր Հաճըն համայնքապետարանի Մարզադպրոց>> ՀՈԱԿ- ի հիմնանորոգում, նոր մասնաշենքի կառուցում սուբվենցիայի ծրագրային հայտերին և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն: